կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 10:06
Առանց Կատեգորիա

Թագավորի մերկությունը

Թագավորի մերկությունը

Քաղաքականություն վերադառնալուց հետո առաջին նախագահը ժողովրդին համարյա ներշնչել էր, որ 90-ականների՝ իր պաշտոնավարման շրջանի վերաբերյալ հանրության պատկերացումներն ու զգացածը թյուր են, և որ իր կառուցած դրախտը միանգամից դժոխքի են վերածել:

 

Դրա գլխավոր պատճառը գուցե այն է, որ Տեր-Պետրոսյանն ինքն է հավատացել իր իսկ հնարած իրականությանը եւ այն պարուրել սեփական անսխալականության բարդույթով: Եվ դրանում խոր համոզվածությունը երբեք, գոնե վերադարձից հետո, թույլ չտվեց ընդունել ժողովրդավարության բռնաբարման ու օլիգոպոլիայի սաղմնավորման առումով ժամանակին թույլ տված սխալները, որոնց հետևանքները չենք թոթափելու գուցե դեռ տեւական ժամանակ:

 

Հիմա, սակայն, երբ գրեթե ամբողջությամբ վատնված են հանրությանը մշտապես զոմբիացնելու, այդ անսխալականությանը ծափահարել տալու գրեթե բոլոր միջոցները, իրականությունից փախչելու տեղ չի մնում, ու արդեն դրսից են հասկացնում, որ ուրիշի աչքի փուշը նկատելուց առաջ նախ սեփական աչքի գերանն են հանում: Ժամանակն է արդեն թոթափել «թագավորի մերկությունը» ծածկող անսխալականության սինդրոմը: Որովհետև եթե այն ևս ժառանգական է, ուրեմն ամեն ինչ կարելի է վերջացած համարել: