|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ակցիզային հարկի մասին» օրենքի քննարկումը և առաջին ընթերցմամբ քվեարկությունը անցան բուռն ու հակասական մթնոլորտում: Բանն այն է, որ կառավարության ներկայացրած` օղու, ծխախոտի ու դիզվառելիքի թանկացումներ ենթադրող նախագծի քվեարկության ընթացքում ուշագրավ քվեարկություններ են արձանագրվել:
ԱԺ պատգամավոր, գործարար Շինանյութի Սերգեյի փեսան՝ Կարեն Բոթոյանը, կողմ է քվեարկել օրենքին: ՀՀԿ-ական պատգամավոր, խմիչքների արտադրությամբ զբաղվող Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, դեմ է քվեարկել օրենքին: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը եւս դեմ է քվեարկել օրենքին: Հիշեցնենք, որ երեկ օրենքի քննարկման ժամանակ նա դեմ էր արտահայտվել օրենքին: Սակայն մեկ այլ ՀՀԿ-ական, ով դեմ էր արտահայտվել օրենքին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, նախընտրեց առհասարակ չմասնակցել քվեարկությանը:
Նշենք, որ օրենքի քվեարկության ժամանակ շատ խառն է եղել ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ով եւս նախընտրեց չմասնակցել քվեարկությանը: