Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Անելիք» բանկի աշխատակիցը ստորագրել է «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության` ՀՀ նախագահին ուղղված նամակը, բայց հետո հանդես է եկել պարզաբանմամբ` ներկայացնելով, թե ինչին է իրականում կողմ ու ինչին` դեմ:
Yerkir.am-ին ու «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Ատանյանը` այն 68 աշխատակիցներից մեկը, որ ստորագրել են նախագահին ուղղված նամակը, նշեց, որ իրականում ինքը դեմ չէ պարտադիր կուտակային համակարգի ներդրման օրենսդրական նախաձեռնությանը, բայց նաեւ համարում է, որ նման օրենսդրական նախաձեռնությունները պետք է հանրային լայն քննարկումների արժանանան:
«Նախ` մեզանից ոչ մեկը հանդես չի եկել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի անունից, ամբողջ խնդիրը հենց դա է, ոչ մեկս էլ իրավասու չէինք ի սկզբանե հանդես գալ բանկի անունից: Գաղտնիք չէ, որ միայն վարչության նախագահն իրավունք ունի բանկի անունից հանդես գալու: Եվ երկրորդ հանգամանքը, որ վրդովեցրեց` դեմ հանգամանքը, որ մենք դեմ ենք նման օրենսդրական նախաձեռնությանը, ոչ մեկս էլ հանդես չի եկել»,- պատմեց Հովհաննես Ատանյանը:
Նա հստակեցրեց, որ իրենք իրականում դեմ չեն օրենսդրական նախաձեռնությանը, բայց նաեւ ավելի լայն հասարակական քննարկումների կողմնակից են, քանի որ համարում են, որ նմանատիպ լայն պարտականություններ կամ իրավունքներ առաջացնող օրենքի նախագիծը հասարակական քննարկումներ է պահանջում մինչ կիրառումը: