| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, նշեց, որ կան բավականին շատ հարցեր, որոնք բարձրացվել են 4 նիստերի ընթացքում և դրանց տրվել են պատասխաններ: «Թե որքանով են դրանք բավարարել քաղաքական ուժերին, դա նրանց գործն է, իսկ մեր մասով մենք խնդիր չունենք, քանի որ «Ելք»-ի առաջարկները ներկայացրել ենք»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` 1 նիստ աշխատանքային և 4 նիստ բովանդակային անելուց հետո եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է, որ կառավարության և ԱԺ հանձնաժողովների միջև ծավալվեն քննարկումներ: «Ես կապ հաստատեցի կառավարության հետ, և պարոն Իոաննիսյանը պատասխանեց պատգամավորների հարցերին»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ պարզ է, որ երկու հանձնաժողովները պետք է միասին աշխատեն, և դա այսօրվանից էր: «Կաշխատենք այնպես անել, որ մյուս նիստերին առաջին փոխվարչապետը մասնակցի, և քաղաքական հարցերի պատասխաններ ևս արդեն տրվեն»,- ասաց նա:
Հարցին` «Ելք»-ը հակված է միասնակա՞ն նախագծի, թե՞ երկու` տարբեր, Մարուքյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ ճիշտ կլինի, եթե լինի միասնական նախագիծ, կոնսենսուսի արդյունք և խորհրդարանում շատ հանգիստ քննարկման առարկա դառնա ու ընդունվի»:
Պատգամավորը նշեց, որ անկախ հանձնաժողովների նիստերում տեղի ունեցող քննարկումներից հետո Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը հաստատվելու է Ազգային ժողովում, և այս մասով դեռևս վերջնական ճշմարտություն ասված չէ։
Մարուքյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին: «Բազմաթիվ տեղերում բազմաթիվ մարդիկ հրաժարականներ են տալիս, և Տարոն Մարգարյանը, կարծում եմ, այդ տրամաբանության մեջ է հրաժարական տվել»,- ասաց նա։