Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Պահանջում ենք միջազգային անկախ փորձագիտական աուդիտ ամբողջ համակարգի համար, որը հնարավորություն կտա թե ձեզ, թե կառավարությանը, թե մեզ՝ ամբողջական գնահատում իրականացնել էներգետիկ համակարգի զարգացման ներկա զարգացումների և սակագնային քաղաքականության ուղղությամբ»- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը նշեց, որ երկրորդ կարևոր գործողությունը, որն ակնկալում է կառավարությունից, դա էներգախնայողության համալիր միջոցառումներն են, որոնք պետք է հաստատվեն ու իրականացվեն, առանց որի հնարավոր չէ ունենալ մրցունակ արտադրանք և կենսունակ բնակչություն: Պատգամավորը շեշտեց, որ օրենսդիր մարմինը հրատապ օրենքի նախագիծ պետք է մշակի, որով սակագինը պետք է կապվի կենսաապահովման նվազագույն բյուջեի հետ :
«Ցանկացած սահմանված սակագին չպետք է 5 տարի փոփոխության ենթարկվի , որովհետև առանց կանխատեսելիության մեր տնտեսությունը և պետությունը վերջնականապես գահավիժման են գնալու : Ներդրողը չի կարող այսօր գալ Հայաստան որևէ ոլորտում, վստահ չլինելով , որ գոնե 5 տարի տվյալ ծառայության գինը չի աճելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա դիմեց նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, որ ներգրավվեն այդ աշխատանքների մեջ, հակառակ դեպքում բոլորը փորձելու են մեղադրել մեկը մյուսին:
«Այն, որ խոշոր մենաշնորհային սուբյեկտի կողմից տեղի է ունեցել իրավիճակի չարաշահում, դա փաստ է, ակնհայտ է, դրա մասին ասում են բոլորը: Բայց որպեսզի մենք կախվածության մեջ չընկնենք նրանցից, հակառակը՝ մենք լինենք խաղի կանոնները սահմանողները, մենք ի սկզբանե պետք է իմանանք, թե ինչ ռեսուրսներ ունենք, և ինչպես կարող ենք դրանք իրացնել: Հասարակությունը չպետք է կրակն ընկնի դոլար-դրամ հարաբերությունների ձեռքը, բնակչությանը ամենևին չի հետաքրքրում այս հիմնավորումները, հասարակությանը հասցրել են այն վիճակին, երբ մարդիկ արդեն կաթված են ստանում դոլար-դրամ տատանումներից: Չէ որ էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայաբար ամբողջ տնտեսության վրա է ազդելու: Սա արդեն մեր տնտեսության վերջն է նշանակում, դա կարող է սկսվել հենց այստեղից: Պարոն Նազարյան, թույլ մի տվեք, մերժեք այդ հայտը, հետ ուղարկեք, ու ասեք, որ առնվազն 6 ամիս պետք է սպասեն»,- ասաց Արծվիկ Միանսյանը: