|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հավանական նվազումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. այսօր լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այս պահին խնդիր է դրված, որ սակագների իջեցման հիմնական մասն ուղղվի տնտեսության այն հատվածներին, որոնք ավելի մեծ արդյունք կտան, որոնց աշխատանքի արդյունքում ավելի շատ զբաղված քաղաքացիներ կունենանք, ավելի շատ թողարկվող արտադրանք և ավելի ցածր ինքնարժեք:
«Մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ կարողանանք հավասարապես օգտակար լինել բոլորին՝ քաղաքացիներից սկսած, ձեռնարկություներով վերջացրած»,- ասաց նա՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի ու գազի սակագնի նվազումը կարող է օգտակար լիներ հատկապես թիրախային այն ձեռնարկություններին, որտեղ մեծ կշիռ է կազմում գազը կամ գազի բազայի վրա հիմնված էներգիայի արտադրումը: