Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ էլեկտրական էներգիայի հնարավոր սակագնի ավելացման հնարավորությունը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել ոչ միայն պետական ողջ համակարգում, այլև, մասնավորառւես, իրավապահ համակարգում: ԱԱԾ համապատասխան բաժինը Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ Հայաստանի ոստիկանների շրջանում ակտիվ խոսակցություններ կան, որ եթե քաղաքացիները լրջորեն ընդվզեն էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ, իրենք, այսինքն ոստիկանները, պետք է հնարավորինս հանդուրժող գտնվեն ցուցարարների նկատմամբ: Այս ահազանգի կապակցությամբ, մեր տեղեկություններով, Բաղրամյան 26 են հրավիրվել ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Վերջիններս իրավիճակը բացատրել են նրանով, որ ոստիկանների աշխատավարձը բավականին ցածր է և ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ կարծում են, որ էլէներգիայի թանկացումը լրջագույն հարված է հասցնելու իրենց ընտանեկան բյուջեին: ԱԱԾ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իրենց վերլուծություններով՝ վերջին տարիներին կայացված ոչ մի որոշում այնքան դժգոհություն չի առաջացրել ոստիկանների շրջանում, որքան դժգոհություն է առաջացրել էլեկտրական հոսանքի պոտենցիալ թանկացումը: Եվ այս իրավիճակը լրջորեն մտահոգում է Բաղրամյան 26-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։