ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած բանաձին, որում նշվում է, թե «Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղը»:
Զուրաբյանի կարծիքով` այս ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն է, նա թույլ է տվել, որ Հայաստանը միջազգային հանրության աչքում ընկալվի որպես ագրեսոր:
«Ժամանակին, երբ այդ զեկույցն ընդունվեց, որը շատ վիճելի վերնագրով է, ես հստակ բացատրեցի, որ Հայաստանի իշխանությունն անտեսել է այդ` Հայաստանի համար աննպաստ վերնագիրը: Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ մեր ԱԳՆ-ն և Հայաստանի պատվիրակները սխալ են»,- ասաց պատգամավորը: