կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 18:14
Քաղաքական

Սերժ Սարգսյանը ցուգցվանգի մեջ է. Լևոն Զուրաբյան

Սերժ Սարգսյանը ցուգցվանգի մեջ է. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` պետք չէ դրամատիզացնել քառյակի համագործակցության դադարեցման հարցը, որովհետև քառյակը մեկ հարցի շուրջ արդեն եկել էր համաձայնության, սակայն հիմա իրավիճակ է փոխվել և պետք է համաձայնության գալ` նոր իրավիճակի հետ կապված:

 

Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանը վարչապետի հրաժարականով մատ չարեց քառյակին, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը գտնվում է ցուգցվանգի, իսկ պետությունը՝ ցայտնոտի մեջ՝ շնորհիվ Սերժ Սարգսյանի տապալված կառավարման: Ո՞վ է ներկայացնում մեծամասնությանը, դա տապալված իշխանություն է, որը ցույց է տվել, որ կոռումպացված է ու անընդունակ` կառավարելու երկիրը»:

 

Պատգամավորը նշեց, որ ՀԱԿ-ը մերժում է մեծամասնության իրավունքը` կազմելու որևէ կառավարություն: Նրա խոսքով՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը անակնկալ չէր, որովհետև չորս ուժերի կողմից հրավիրված շուրջօրյա հանրահավաքները այնպիսի մի բազմություն էին հավաքելու, որը մի քանի անգամ ավելի էր լինելու մարտի 1-ին հավաքված մարդկանց բազմությունից, ահա` ինչու Սերժ Սարգսյանը փորձեց անել մի քայլ, որը մինիմալիզացնելու էր իրեն սպառնացող վտանգը:

 

Yerkir.am-ի այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում ՀԱԿ-ը վարչապետի պաշտոնում, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի համար կարևոր է ոչ թե այն, թե որ անձն է լինելու վարչապետի պաշտոնում, այլ կարևոր է անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որ վարչապետ ձևավորվի ընտրված իշխանությունից»: