կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 10:36
Հասարակություն

Վարչապետի աշխատակազմում պաշտոնանկությունների «մեղավորը» Սերժ Սարգսյանն է. «Փաստ»

Վարչապետի աշխատակազմում պաշտոնանկությունների «մեղավորը» Սերժ Սարգսյանն է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ազատումների հետ կապված բավականին ինտրիգային մի պատմություն կա:

Անկեղծ ասած՝ մի քիչ դժվար է պատկերացնել, որ նման թեման կարող է աշխատանքից ազատման պատճառ դառնալ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ կոնկրետ վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանի ազատման պատճառը կապված է ապրիլի 2-ին Եռաբլուր այցի հետ:

Երբ առավոտյան վարչապետն ու իշխանության մյուս ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր, նրանք զոհերի շիրիմներին մեխակներ են դրել, որպես հարգանքի նշան, իսկ արդեն երեկոյան, երբ Եռաբլուր է այցելել Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, զինվորների շիրիմներին դրել է վարդի փնջեր:

Ահա այս հանգամանքն էլ առաջացրել է վարչապետի զայրույթը, և նա բավականին կոպիտ և նյարդային խոսակցություն է ունեցել Մխիթարյանի հետ՝ դա համարելով նրա բացթողումը, իսկ այնուհետև ազատել աշխատանքից: Որոշ ժամանակ անց, թեման մեղմելու համար, տեղեկություններ տարածվեցին, թե նա անցնում է մեկ այլ աշխատանքի»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: