կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 14:30
Քաղաքական

Բիբինի ստորացուցիչ նվերը Նազարյանի ծննդյան օրվա առթիվ

Բիբինի ստորացուցիչ նվերը Նազարյանի ծննդյան օրվա առթիվ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վերջերս ծննդյան օրվան առթիվ, Yerkir.am-ի տեղեկություններով, անակնկալ նվեր է ստացել իր երբեմնի բարեկամ` ՀԷՑ-ի տնօրեն Բիբինից: Նվերն այնքան ստորացուցիչ է եղել Ռոբերտ Նազարյանի համար, որ նա չի կարողացել զսպել զայրույթը, եւ այն ցույց է տվել իր որոշ գործընկերների: Նշենք, որ նախկինում Բիբինից ստացած նվերների մասին Նազարյանը լռել է` թանկ են եղել շատ: Բայց այս անգամ Ռոբերտ Նազարյանը չի դիմացել և շատերին է ցույց տվել Բիբինի ուղարկած նվերը` ռուսական ինքնաեռ, վրան էլ գրված՝ 45000 դրամ: Այն ակնհայտ մեսիջ է եղել պաշտոնյային: Թե ի՞նչ մեսիջ, դժվար չէ գուշակել:

Մի բան հստակ է՝ ինքնաեռը վերջակետ է դնում թանկարժեք նվերների շքերթին, ավելին` «ազդարարում է», որ այլևս ՀԷՑ-ից փողի ակնկալիք չունենա, հատկապես` մեծ փողերի, որի մասին գիտեն միայն Նազարյանն ու Բիբինը: