|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր 2014թ. բյուջեի կատարողականը: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը ներկայացրեց կատարված աշխատանքները: Խոսելով գյուղացիներին տրվող մարտչելի տոկոսադրույքով վարկերի մասին` նա համեմատեց իր վերցրած վարկի հետ: «Տարիներ առաջ 24 տոկոսով վարկ եմ վերցրել, մինչ հիմա ցավում ա… գլուխս»,- ասաց փոխնախարարը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ պետք է մշակել գլխացավի դեղ:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց հակակարկտային կայանների մասին, թե որքան կայան է գործում: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ չկան մասնագետներ, որոնք կաշխատեցնեն այդ հակակարկտային կայանները: Փոխնախարարը վստահեցրեց, որ կան մասնագետներ, որոնց համար դասընթացներ են վարել Արգենտինայից եկած մասնագետները: Նա նշեց, որ գործում է հակակարկտային կայանների խորհրդային համակարգը: Ընդհանուր առմամբ, գործում են 412 հակակարկտային կայաններ: Փոխնախարարը հավելեց, որ շատ հակակարկտային կայան կառուցելը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, որի հնարավորությունները գյուղնախարարությունը չունի: