Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երեւան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան:
ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է շինարարության համար իրենց փայտ պատվիրած գործարարները չեն կարողանում այն տեղափոխել Հայաստան. Մոսկվայից Երեւան տեղափոխելու համար բեռնափոխադրողները պահանջում են վճարել 3500 դոլար` նախկին 2500-2800 դոլարի փոխարեն:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել է, թե գնային տատանումները պայմանավորված են առաջիկա ձմռան ամիսներին պահանջվող լրացուցիչ ծախսերով:
«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, պարզել է, որ ՌԴ հյուսիս-կովկասյան մաքսային վարչությունում,Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում՝ կապված անցակետի հերթերի ու դժգոհությունների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։