կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-08 16:36
Հասարակություն

Իրավիճակը` սահմանին. գնդակներից մեկն ընկել է գյուղացիներից մեկի տուն

Իրավիճակը` սահմանին. գնդակներից մեկն ընկել է գյուղացիներից մեկի տուն

Տեղեկացրել էինք, որ հունվարի 7-ին ադրբեջանական կողմը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Բարեկամավան գյուղի գյուղապետ Գագիկ Աբազյանը նշեց, որ վերջին օրերին անընդմեջ կրակոցներ են հնչում: Ըստ նրա`հունվարի 7-ի գիշերը համեմատաբար խաղաղ է անցել:

 

«Հունվարի 7-ին հնչած կրակոցների հետևանքով գյուղի եկեղեցու հենապատն է վնասվել: Հենապատը բազալտով երեսապատvած էր, և կրակոցի հետևանքով պատը մասնակիորեն քանդվել է: Եկեղեցին ոչ մի վնաս չի կրել»,- ասաց Աբազյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ հակառակորդը կրակել է հիմնականում տների ուղղությամբ:«Մի գնդակ ընկել էր գյուղացիներից մեկի տուն, բարեբախտաբար, բնակիչները Ռուսաստանում են, և տանը ոչ ոք չի եղել այդ պահին: Իսկ թե տունն ի՞նչ վնասներ է կրել, դժվար է ասել` ներս չենք մտել: Մի կրակոց էլ գյուղացիներից մեկի տան դարպասին է դիպչել ու այն վնասել»,- հայտնեց գյուղապետը: