|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («խոպանչիների օրենք») թյուրընկալման առիթ դարձավ:
«Պատգամավորը վստահ է, որ այս օրենքի շնորհիվ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին են շահելու. «Կառավարությունը այս մեծ շուկայից օգտվում է եւ որոշակի արտոնյալ բազա է ստեղծում: Այն մարդը, որ ուզում է աշխատուժ արտահանի, ինքը կորոշի՝ այստե՞ղ ձեւակերպել իր աշխատողներին՝ որպես աշխատող եւ ավելի քիչ հարկ վճարել, թե՞ այլ երկրում, բայց ավելի բարձր հարկերով: Կարծում եմ՝ պետք է շահագրգռված լինենք, որ այդպիսի կազմակերպություններ հնարավորինս շատ գրանցվեն մեր երկրում, ու պատկերավոր ասած` ձուն մեր երկրում ածեն»: Դիտարկմանը, թե ՀՀ Կառավարությունը միայն մտածում է բյուջե «լցնելու» մասին, նույնիսկ արտագաղթի գնով, ՀՀԿ-ականը այսպես պատասխանեց. «Եթե այդպես չլիներ, ես Կառավարությանը լուրջ չէի վերաբերվի»»,-գրում է թերթը:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: