Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն արձանագրում է, որ այս տարի ձվի արտադրությունը 20 տոկոսով պակաս է եղել, այսինքն` արտադրվել է 380 մլն հատ ձու, այսինքն` Հայաստանի յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկել մոտ 120 ձու:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը մամուլի ասուլիսում նշեց, որ 2010 թվականի նույն ժամանակահատվածում եղել է ձվի գերարտադրություն, եւ եղանակային պայմանների պատճառով թռչնաբուծական ֆերմաները ձվի իրացման խնդիրներ են ունեցել:
«Եվ որպեսզի թռչնաբուծարաններն այս տարի էլ նույն խնդրի առջեւ չկանգնեն, մորթել են ավելի քան 150 հազար ածան հավ: Այսօր ձվի թերարտադրությունը պայմանավորված է ածան գլխաքանակի հարկադիր մորթով»,- ասաց Գ. Բաղիյանը` հավելելով, որ բազմաթիվ ածան հավեր էլ սատկել են տարբեր հիվանդություններից:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե, բացի տեղական արտադրանքից, Հայաստանում ներմուծված ձու էլ կա, գյուղնախարարության պաշտոնյան հայտնեց, որ Հայաստանն ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, որը տրամադրվում է պաշտպանության նախարարությանը:
«Հայաստան ներկրվող ձվերն անցնում են պատշաճ փորձաքննություն: Արդյունքում 350 հազար ձու հետ է ուղարկվել մատակարար երկիր` ձվի մեջ անթույլատրելի նյութերի առկայության պատճառով»,- ասաց Գ. Բաղիյանը: