Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ցորենի գնի աճի միտման պահպանման պայմաններում չի բացառվում հավի ձվի նոր թանկացում։ Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի (ԼՏԹՖ) տնօրեն Մանասե Եփրեմյանը նախօրեին «ԱրմԻնֆո» գործակալությանն ասել է, որ այսօր 1 տոննա ցորենի գինը կազմում է 500 դոլար, այնինչ անցած տարի գինը կազմում էր 270-280 դոլար։
«Եթե այդ տենդենցը պահպանվի, ապա ինչ-որ պահից սկսած՝ ենթադրվում է գների նոր աճ։ Այստեղ գները կաճեն անկախ մեզանից՝ ամեն ինչ կախված է լինելու շուկայից»,- ասել է Եփրեմյանը։
Նշենք, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օրերս կայացած ասուլիսին ասել էր, որ, հունվարի հետ համեմատած, այս ամիս արդեն ձվի գնի նվազում է նկատվել, ու չի բացառվում, որ նույնիսկ այդ ապրանքատեսակի գնի անկում գրանցվի: