|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 24-ին` Զատկի տոնին ընդառաջ, «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանից փորձեցինք ճշտել, թե ձվի սղություն կառաջանա՞, արդյոք, ձվի գները կթանկանա՞ն, թե՞ ոչ:
«Կարող եմ վստահեցնել, որ մենք այսօր Զատկի տոնին ընդառաջ բավարար քանակությամբ ձու ունենք: Եթե նորից չլինեն մարդիկ, հանձնաժողովներ, միջնորդներ եւ այլն, եւ այլն, աժիոտաժ չառաջացնեն, հստակ հայտարարում եմ, որ ձուն բավարարելու է բոլորին: Այսինքն` այսօր մենք ունենք ձվի այն չափաբաժինը, որը մեր սպառողներին տոնին ընդառաջ պետք է:
Բոլորը կարող են գնել այնքան, որքան իրենց պետք է: Ավելին` նույնիսկ կարող են 15 օրվա ձու գնել: Իսկ թանկացումներ չեն սպասվում: Այսինքն` ինչ գնով այսօր ձուն վաճառվում է, այդ գնով էլ կիրացվի այդ օրը»,- ասաց Խ. Մանուկյանը: