կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 14:41
Հասարակություն

Ֆինանսների փոխնախարարը բացատրեց աղմկահարույց օրենքը

Ֆինանսների փոխնախարարը բացատրեց աղմկահարույց օրենքը

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանեց աղմկահարույց օրենքի մանրամասները, որի մասին երկու օր քննարկումներ են ընթանում Ազգային ժողովում:

 

Խոսքը «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին է, որ արտերկրում շինարարությամբ զբաղվող կազմակերպությունները գրանցվեն Հայաստանում ու եկամտահարկը վճարեն Հայաստանում: Նա նախ նշեց, որ օրենքի մեկնաբանման մասով ապատեղեկատվություն է տարածվել մամուլում, և կարևոր է, որ քաղաքացիներին ճիշտ իրազեկեն, թե ինչ է առաջարկում օրենքի փոփոխությունը:

 

«Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք, կամա, թե ակամա, աշխատում են դրսում: Երկու տիպի մոտեցում կա աշխատելու` գնում են, անհատների համար աշխատանք են կատարում ու հետ են գալիս` առանց դրսում գրանցվելու և այստեղ գրանցվելու: Եվ  կան քաղաքացիներ, որոնք գնում են արտերկիր,  այնտեղ են գրանցվում կազմակերպություններում, քանի որ առանց ձևակերպման ու գրանցման չեն կարող աշխատել: Այն քաղաքացիները, որ գնում, դրսում գրանցվում են, այդ կազմակերպությունը օտարերկրյա պետությանը վճարում է շահութահարկ, և ՀՀ քաղաքացիներից պահվում է եկամտահարկ:

 

Խոսվել է այն մասին, որ ոչ թե հարկում ենք արտագնա աշխատողներին, այլ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի դրսի կազմակերպությունները շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել Հայաստանում: Խթանենք, որ այդ կազմակերպությունները գան ու գրանցվեն Հայաստանում,  և որպեսզի նրանք չգրանցվեն օտար երկրում ու այնտեղ վճարեն եկամտահարկ: Մենք սահմանել ենք խթանող դրույքաչափ՝ հինգ տոկոս շահութահարկ, որ նրանք շահագրգռված լինեն գալ Հայաստան ու գրանցվել այստեղ: Միևնույն է, այդ կազմակերպություններն իրենց աշխատողներին ձևակերպում են արտերկրում, մենք առաջարկում ենք ձևակերպել նրանց Հայաստանում և այն հարկերը, որոնք շահութահարկի ու եկամտահարկի տեսքով նրանք, կամա, թե ակամա, վճարում են դրսում, վճարեն ՀՀ-ում»,- ասաց Վախթանգ Միրումյանը: