Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն նշել ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը հրապարակել 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Մենք ուսումնասիրել ենք ֆինանսների փոխնախարարների հայտարարագրերը: Իինչպես ակնկալում էինք, ֆինանսների ամենահարուստ փոխնախարարը Արմեն Ալավերդյանն է: Նա պաշտոնը ստանձնելու ժամանակ հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 387 հազար դոլար:
Ուշագրավ է, որ Արմեն Ալավերդյանը հարուստ է նաև նախարարների գերակշիռ մասից՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից, նախարարներ Արտեմ Ասատրյանից, Հասմիկ Պողոսյանից, Կարեն Ճշմարիտյանից, Արմեն Աշոտյանից:
Ֆինանսների փոխնախարարներ Վարդան Միրումյանը, Տիգրան Բարսեղյանը, Պավել Սաֆարյանը հայտարարագրել են 30-ից 36 միլիոն դրամ, իսկ «ամենաաղքատ» ֆինանսների փոխնախարարը Ատոմ Ջանջուղազայանն է` 22 միլիոն դրամով: