Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտարարել է, որ երեկ Sport-Express-ին տված հարցազրույցում, որում ինքը սուր քննադատության էր ենթարկել «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինին, իր խոսքերն աղավաղվել են. հայտնում է championat.com-ը:
«Ես հասկանում եմ, որ գուցե չմտածված քայլ եմ արել՝ լրագրողի հետ խոսելով, առանց «Սպարտակ»-ի մամուլի ծառայության թույլտվության: Այդպիսով` խախտել եմ ակումբի փիար-քաղաքականությունը ու պատրաստ եմ պատժվել: Սակայն, երբ այսօր կարդացի այդ հարցազրույցը, անկեղծ ասած, շոկի մեջ էի: Առաջին հերթին` ես հարցազրույցի համատեքստում այլ ֆուտբոլիստների անուններ չեմ տվել: Սա միայն իմ խնդիրն է, և ես չեմ ցանկանում ներառել դրանում այլ խաղացողների: «Սպարտակ»-ի խաղացողները չեն հասկանում՝ ինչ է կատարվում թիմում» խոսքերը, որոնք իբր ես եմ ասել, սուտ են:
Երկրորդ` ես ծնվել եմ Թուրքիայում, այնտեղ ապրում են հարազատներս, խոսում եմ թուրքերեն, այդ թվում` Մուրադ Յակինի հետ: Այդ իսկ պատճառով ոչ մի ազգային խնդրի մասին խոսք լինել չի կարող: Հնարավոր է՝ լրագրողն ուղղակի ցանկացել է իր կարծիքը որպես իմը ներկայացնել յուրովի՝ այսպիսով աղավաղելով դրանք: Ինչին ես ասացի, որ ոմանց մոտ կարող է նման ենթադրություն լինել, միայն ոչ ինձ մոտ»,- ասել է ֆուտբոլիստը: