Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկի մասին, որ եթե սփյուռքահայերից ամեն մեկը հազար դոլար ներդնի հայաստանյան բանկերում, դրանից կաշխուժանա բանկային համակարգը և տնտեսությունը:
«Ցանկացած դեպքում, եթե բանկերի ավանդները մեծանան, դա ֆինանսական հնարավորություն է: Այլ բան, որ` միայն դա բավարա՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը կոչը կարեւոր է համարում, բայց, ըստ նրա, կոչից զատ, պետք է լինեն նաեւ հիմնավորումներ: «Ավանդների մայր գումարները, տոկոսադրույքները պետք է երաշխավորված լինեն»,- ասաց նա:
Ըստ Արծվիկ Մինասյանի` ներդրումային միջավայրի փոփոխություն է հարկավոր, որպեսզի ներդրումները լինեն վստահելի, երկարաժամկետ:
Լրագրողներից մեկի հարցին, որ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայաստանցի օլիգարխներն իրենց գումարները արտասահմանյան բանկերում են պահում, աբսուրդային չէ՞ այս կոչը, Արծվիկ Մինասյանը նշեց. «Համամիտ չեմ, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր գումարների ճակատագիրը»: