կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-18 10:40
Հասարակություն

Հրանուշ Հակոբյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

Հրանուշ Հակոբյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է.

 

«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացված 2014 թվականի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա ողջ եկամուտը կազմել է 10 մլն 442 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ սփյուռքի նախարարը որպես աշխատավարձ ներկայացրել է երեք առանձին գումար՝ ընդհանուր 8 միլիոն 222 հազ. դրամի չափով: Մնացած 2 մլն 220 հազ, դրամը Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է որպես իբրև փոխառություններից (պարտքով տրված գումարներից) և վարկերից տոկոսների տեսքով ստացված շահաբաժին:

 

Պարզվում է՝ ՀՀ սփյուռքի նախարարը բավական պատկառելի դրամական միջոցներ ունի, այն է՝ 31 մլն 42 հազ. դրամ, 21 հազ. 827 եվրո և 26 հազ. 881 դոլար: Կարող ենք արձանագրել, որ Հրանուշ Հակոբյանը «հին հարուստ է» և նույնիսկ ըստ հայտարարագրի՝ ավելի հարուստ, քան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իհարկե, դա ընդամենը փաստաթղթերով, քանի որ իրական կյանքում Ճշմարիտյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։