Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ադրբեջանցի գրող Էդուարդ Բաղիրովը Pravda.ru-ի հետ զրույցում պատմել է՝ ինչու է ինքը որոշել բացահայտ ընդունել Հայոց ցեղասպանությունը, և արդյո՞ք իրեն թշնամի և դավաճան չեն համարում Ադրբեջանում։
«Ես ժամանակին եղել եմ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի անդամ և Ադրբեջանի գրողների միության պատվավոր անդամ։ Ինձ համար դա հետաքրքիր էր։ Սակայն, երբ հասկացա՝ այնտեղ ինչպիսի բացարձակ իռացիոնալ, վայրենի, ոչ մարդկային ատելություն կա հայերի հանդեպ, նույնիսկ, կարծես, ամենախելացի և կրթված մարդկանց մոտ, ես հեռացա։ Երկու տարի առաջ ես իմ բլոգում գրել եմ, որ ցավակցություն եմ հայտնում հայ ժողովրդին ամբողջ մոսկվայաբնակ ադեկվատ ադրբեջանցիների անունից։ Ինչից հետ կատաղի սկանդալ սկսվեց»,- պատմել է Բաղիրովը։
Pravda.ru-ի հարցին՝ ինչպե՞ս են Ադրբեջանում հասարակ քաղաքացիները վերաբերվում այդ փաստին, նա ասել է հետևյալը. «Բաքվում մտավորականությունը, ցավոք, նույն կարծիքին է։ Քարոզչությունն Ադրբեջանում ուղղված է հակահայկական ատելություն սերմանելուն։ Սահմանին մշտապես լարվածություն կա, այնտեղ սպանում են մարդկանց։ Ցանկացած պահի կարող է արյունալի մարտ սկսվել, ինչպես տեղի էր ունենում Ղարաբաղում: Ինչպես ասում են` միայն Ադրբեջանի կամքը լինի»: