|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հունվարից աշխատավարձ չեն ստացել Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչները:
Եթե մայրաքաղաքի դպրոցներում ուսուցիչներին այս ընթացքում գոնե ավանս են տվել, ապա Արագածոտնի մարզում դա էլ չի եղել: Մարզից մեզ զանգահարած ուսուցիչները տեղեկացրին նաեւ, որ իրենց մեծ մասը վարկեր ունեն, որոնց վճարման ժամկետներն անցել են, եւ ոչ մի կերպ չեն կարողանում փակել դրանք: Ավելին, ըստ ուսուցիչների, իրենք անգամ օրվա սննդի հարցն արդեն չեն կարողանում հոգալ:
Երեկ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ հունվարից աշխատավարձ չեն ստացել նաեւ Մատենադարանի աշխատակիցները:
Ինչպես նշել էինք, բյուջեի հավաքագրումները հունվարին խիստ ցածր են եղել սպասվածից: Ըստ որոշ տեղեկությունների` վիճակը վատ է նաեւ փետրվարին` բյուջեում փող չի հավաքվում: Աշխատավարձեր չտալը կարող է նաեւ պայմանավորված լինել մարդկանց գնողունակությունը նվազեցնելու եւ դրանով գնաճը զսպելու նկատառումներով: