Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե Հայաստանն այսուհետ աշխատելու է Հայոց ցեղասպանության ճանաչմա՞ն, թե՞ պահանջատիրության ուղղությամբ, պատասխանեց. «Մենք այս փուլում դեռևս աշխատում ենք Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ժխտողականության, մերժման դեմ, իսկ մնացած հարցերին պետք է պատասխանեն այն պրոֆեսիոնալները, որոնք կկազմեն ճիշտ ճանապարհային քարտեզ, թե որ փուլում մենք ինչ պետք է անենք: Հասկանալի է, որ ապրիլի 25-ից հետո մեզ համար սկզվում է նոր քաղաքական օրակարգ»:
Հարցին, թե Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջ չունի՞, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես անձնապես տարածքային պահանջ ունեմ, բայց գտնում եմ, որ մենք պետք է կարողանանք ճիշտ, գրագետ, քայլերով առաջ գնալ, որպեսզի տանուլ չտանք»:
Այն դիտարկմանը, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում տարածքային պահանջի խնդիր չի եղել և չկա, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ չի կարող դա մեկնաբանել, քանի որ դրա մասնագետը չէ, և գուցե պատմաբանները, ցեղասպանագետները ճիշտ գիտեն, թե ինչ ճանապարհային քարտեզով առաջնորդվել, որպեսզի տանուլ չտանք ամենամեծ արտաքին քաղաքական հարցը: