|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր տեղի է ունեցել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստը, որը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության արտահերթ նիստում հրաժարական է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ մնալով Երեւանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ։ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը։ Խմբակցության քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։
Նույն օրը, ԲՀԿ նախագահի հրամանով, Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։
ԲՀԿ մամուլի ծառայություն