Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բելգիայի կառավարության դիրքորոշումն է»: Ինչպես հաղոր ում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով բելգիական De Morgen լրատվամիջոցը, Բելգիայի վարչապետն այս մասին հայտարարել էˋ պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի հարցին:
Բելգիացի պատգամավորը խնդրել է ներկայացնել Բելգիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:
Ֆլամանադական ազատների և դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարևորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ դժվարանում ենք սահմանել այդ փաստը: Դա ցեղասպանություն էր, և կարևոր է, որ մենք այդ մասին աներկբայորեն նշենք նաև որպես պետություն»,- նշել է նա:
Ինչպես «Արմենպրես»-ին ավելի վաղ տեղեկացրել էր Փիթեր դե Ռուվերը, հունիսի 18-ի լիագումար նիստում խորհրդականը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, որը կոչ է անում Բելգիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օժանադակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը: