Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 19-ին` ժամը 08.11-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոժանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 15 OT 001 պ/հ, «ՎԱԶ-2106» մակնիշի 25 SL 551 պ/հ և «ԳԱԶ-3110» մակնիշի 34 TU 441 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ա. Թ.-ը (ծնվa] 1980 թ.), Ն. Հ.-ը (ծնված 1992 թ.), Վ.Շ. (ծնված 1968 թ.) և Տ.Շ. (ծնված 1971 թ.) հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: