Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 30-ին, ժամը 05:36-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Լոռի Բերդ հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի 35 FQ 720 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ա.) և «Opel Vectra» մակնիշի 34 LT 424 (վարորդ՝ 1976 թ. ծնված Մ. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Ստեփանավանի ԲԿ:
Փրկարարները «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ. Ն.-ին: Վարորդը և ուղևորներ՝ 1999 թ. ծնված Ա. Ն.-ը, 1963 թ. ծնված Ա. Կ.-ը հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: