|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունվարի 20-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցի նախկին շտապօգնության տարածքում բախվել են «ՎԱԶ-2107» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վ.Սարգսյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 LS 277 և «Վոլկսվագեն» մակնիշի 31 ՕՍ 735 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Հ. Հ.-ին: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ. (ծնվ. 1977 թ.) և Կ. (ծնվ. 1992 թ.) Հ.-երը տեղափոխվել են Գյումրու ԲԿ: