|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մարտի 26-ին, ժամը 22։56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է շտապօգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 180» մակնիշի 34 VP 994 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. ծնված Ռ. Ա.) և «Volksvagen Golf GT5» մակնիշի 31 SՕ 113 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1975 թ. ծնված Ք. Գ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել հովացման և վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: