|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Մենք թևակոխել ենք կոմպոզիտորական մտածողության շրջան` արդեն 100 տարի է»,- «Թումո»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
Ըստ նրա` հարց է առաջանում` ինչպե՞ս մնալ հայ, բայց լինել ժամանակակից կոմպոզիտոր: «Դրա համար պետք է Կոմիտասին հետևել: Երաժշտությունը, ըստ էության, շատ հիմնավոր և ակադեմիական երևույթ է»,- ասաց Մանսուրյանը:
Նա նշեց նաև, որ մեր միջնադարյան երաժշտությունն ու պոեզիան չեն հնացել, քանի որ ոչ միայն սերն է հավերժ, այլ նաև մեր պատմության էջերը: