կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-25 17:13
Հասարակություն

Ժողովրդի ասածը հասկանում եմ, բայց չգիտեմ` իշխանություններն ի՞նչ են ուզում. Տիգրան Մանսուրյան

Ժողովրդի ասածը հասկանում եմ, բայց չգիտեմ` իշխանություններն ի՞նչ են ուզում. Տիգրան Մանսուրյան

Ժողովրդի ասածը հասկանում եմ, բայց չգիտեմ` իշխանություններն ինչ են ուզում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին: Մանսուրյանը նշեց, որ շատ է սիրում երիտասարդներին, ընդունում է նրանց կոչը, բայց շատ բան չի էլ հասկանում:

«Երիտասարդներն ասում են` «Մենք ենք տերը մեր երկրի», իսկ տեր լինել` նշանակում է չթողնել-գնալ, կապված լինել տան հետ, հոգսերի հետ: Ընկերներիցս մեկը` Մարկ Գրիգորյանը, պատմում էր ինձ, որ դրսում` կոնկրետ Անգլիայում, մինչև մի որոշում էր ընդունվում, այնքան էր քննարկվում, որ բոլորը կողմ լինեին դրան: Ես շատ հավանեցի Մարկի ասածը և կարծում եմ, որ մեզ մոտ էլ պետք է որոշում ընդունելուց առաջ քննարկեն»,- ասաց Մանսուրյանը:

Նա նշեց նաև, որ պետք է խոստովանի` ինքն ապրում է մի ուրիշ աշխարհում, բայց փորձում է «սթափ» մնալ ու իրականությունից չկտրվել: «Այսինքն` այնպես չի, որ չգիտեմ, թե ինչ են ուզում երիտասարդները: Ես, իրոք, շատ եմ սիրում նրանց»: