|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացումների հետ կապված` սոցիալական վիճակի փոփոխության համար լուծումներ կան. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Նա կարծիք հայտնեց, որ հունվար ամսից աշխատավարձերի համատարած բարձրացումներ տեղի կունենան: Իսկ սոցիալապես խոցելի` 60-70 հազար մարդկանց համար սակագները չեն փոփոխվի:
Գալուստ Սահակյանը խոսեց նաեւ գազի սակագնի բարձրացման, «Հայռուսգազարդում» ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին ու նշեց, որ դա հնարավորություն կտա, որ առաջին 5 տարիներին գազի թանկացումներ չլինեն:
«Իմ ունեցած ինֆորմացիայով` «Հայռուսգազարդում» ունեցած 20 տոկոս բաժնեմասի վաճառքի կապակցությամբ բանակցություններ են գնում, որ առաջիկա հինգ տարիներին գազի գնի փոփոխություններ չեն լինի: Դա մեր գազը չէ, մենք հինգ տարի հետո էլ կարող ենք ասել, որ «Հայռուսգազարդը» մեզ պետք չէ»,- փորձեց պարզաբանել Գալուստ Սահակյանը:
Հայաստանից արտագաղթի պատճառներին անդրադառնալով` Գալուստ Սահակյանն ասաց, որ դրանք բազմաթիվ են, եւ դա մեր երկրի համար խնդիր է:
«Ամեն դեպքում կարծում եմ, որ միայն սոցիալական խնդիրները չեն արտագաղթի պատճառը…»,- ասաց Գալուստ Սահակյանը: