Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Այսօր ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնական ուղերձը՝ ուղղված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:
Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ Թուրքիան ճնշումների տակ փորձում է ինչ-որ քայլեր անել, ինչը ոչ ադեկվատ է ստացվում ու նպաստում է հակաթուրքական տրամադրությունների էլ ավելի զարգացմանը: «Այս պահին նման հայտարարություններով նա ընդամենը օգնում է հայկական կողմին` ավելի ճշտելու մոտեցումները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին օտար երկրների տարբեր մակարդակով ներկայացվածության փաստին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ կարևորը մասնակցությունն է` անկախ այն բանից` նախագահի մակարդակով ներկա կլինեն, թե` նախարարների կամ արտգործնախարարների:
«Շատ դժվար է բոլոր երկրների նախագահներին մի տեղ հավաքել: Այստեղ ամենամտահոգիչը ԵՏՄ երկրների մասնակցության հարցն է, այլ ոչ միայն բացակայությունը: Լուկաշենկոն կգնա Թիֆլիս, բայց նա անտեսում է Հայաստանը, դրանից պետք է վիրավորվել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: