|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագին, որի ընթացքումը 1,5 միլիոն հայերի զանգվածային կոտորածին նա տվել էր ճիշտ բնորոշումը` ցեղասպանություն:
Ըստ Samsunkenthaber-ի՝ Դավութօղլուն խիստ է արձագանքել Հռոմի պապի ելույթին՝ նրան մեղադրելով «միակողմանի և անհամաչափ մոտեցման» մեջ:
«Այդ հայտարարությունները Պապին սազական չէին: Նա տեղ է տալիս Եվրոպայում տիրող ռասակայանությանը: Նրա հայտարարությունները միակողմանի և անհամաչափ էին: Ցավերին միակողմանի նայելը սխալ է: Չսազեց Հռոմի պապին ու նրա դիրքին: Անիմաստ է արխիվները բացել նրանց առաջ, ում սրտերը փակ են»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: