|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել «Սրտի խոսք» հոդվածով, որում անդրադարձել է ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած վերջին զարգացումներին:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին, ասաց. «Ես կարծում եմ, որ նման գնահատականները առաջին հերթին սազական չեն առաջին նախագահին, եթե նման մեղադրանք կարող է հնչեցվել,ա պա պետք է անուններ տալ և հիմնավորել: Եվ եթե ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են խնդիրները ցնցումներով լուծելու տարբերակներին, դա դեռ չի նշանակում, որ նրանք խառնակիչ են»,- նշեց նա:
Իսկ մեր այն հարցին, թե ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր դեմ են ցնցումներին, իսկ ովքեր՝ կողմ, Վահան Բաբայանը պատասխանեց. «Ես կարող եմ իմ կողմից ասել, որ ես ի սկզբանե կողմ եմ եղել առանց ցնցումների և կոնստրուկտիվ քաղաքական գործընթացների, ինչը նաև արձանագրվեց Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ»: