կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-03 11:55
Քաղաքական

Պաշտոնների սակարկություն չկա, դա ոչ մեզ է սազական, ոչ Ֆելիքս Ցոլակյանին. Արարատ Միրզոյան

Պաշտոնների սակարկություն չկա, դա ոչ մեզ է սազական, ոչ Ֆելիքս Ցոլակյանին. Արարատ Միրզոյան

Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպում չի եղել. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` անդրադառնալով նրան ԱԱԾ պետ նշանակելու խոսակցություններին:

«Ֆելիքս Ցոլակյանի հանդեպ կար հարգանք նախքան քվեարկությունն էլ:  Ես գրառում էի արել, որ կդիտարկենք նրան ԱԱԾ պետ նշանակելը, քանի որ որևէ հիմնավոր թեկնածություն, ծրագրային առաջարկ չի անտեսվում: Չեմ կարող ավելի ուղիղ պատասխան տալ Ցոլակյանի հետ կապված, նրա հետ հանդիպում չի եղել»,- ասաց նա:

Միրզոյանի կարծիքով` նրա քվեարկությունից հետո քննարկել այդ հնարավոր նշանակումը գուցե տեղին չլինի և անհարգալից լինի թե' Ֆելիքս Ցոլակյանի, թե' իրենց նկատմամբ, և որ այս պրոցեսը դրա մասին չէ: «Պաշտոնների սակարկություն չկա, դա ո'չ մեզ է սազական, ո'չ Ֆելիքս Ցոլակյանին»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին` ի՞նչ պաշտոնյաներ կշարունակեն պաշտոնավարել, Միրզոյանն ասաց. «Շատ հավանական կադրեր կան, բայց այս պահին չեմ բարձրաձայնի, անուններ չեմ ասի: Ես ասել եմ, որ որևէ ազնիվ և պրոֆեսիոնալ մարդ չպետք է անհանգստանա այն մասին, թե ինչ է լինելու իր հետ»: