Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նախագահի թեկնածուին հացադուլը սազական չէ, մանավանդ այն դեպքում, երբ ինքը գտնում է, որ հաղթել է, այն էլ` շատ բարձր տոկոսներով»,-Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին` հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը եւ ընդգծեց, որ մտավախություն ունի, որ կարող է նոր մարտի 1 լինել:
Թովմասյանը վստահ է, որ իշխանությունները պետք է այս ամենից հետեւություն անեն` ինչու այսքան մեծ թվով մարդիկ դժգոհ են իրենցից: Սա, ըստ նրա, շատ լուրջ խնդիր է, երբ իշխանությունները պետք է բավականին խորը վերլուծություն անեն:
«Սրա ամբողջ պատճառն այն է, որ ժողովրդի հիմնական մասն անգործ է, սոված ու անարդարության զոհ եւ գաղթում է երկրից` քանդելով իր տունը»,- հայտարարեց Թովմասյանը:
Նա համոզված է, որ ապրիլի 9-ից հետո կերեւա, թե ինչով կավարտվի այս ամենը: «Կա'մ Րաֆֆի Հովհաննիսյանը կասի` ես հաղթած եմ, բայց հանուն ժողովրդի չեմ ուզում, որ այստեղ սադրանքներ լինեն, կա'մ էլ այլ զարգացումներ կլինեն: Ախր, Րաֆֆի Հովհաննիսյան այնպիսի բաներ է ասում, ասում է` Օբաման, Պուտինը, չգիտեմ էլ ով պետք է հետ վերցնեն իրենց շնորհավորանքները: Գիտես, որ չի լինի նման բան` անկախ նրանից` ճիշտ են, թե սխալ, էլ ինչի ես նման բան ասում, մեկ է` չի լինի: Ինչ է, ուզում ես քո ռի՞սկը ցույց տալ»,- նշեց Թովմասյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով, ՀԿԿ առաջին քարտուղարը հայտնեց, որ թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած բազմաթիվ գաղափարական տարաձայնություններին, որպես հայ մարդ, չի ցանկանա, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա դիակ»:
Հարցին, թե իշխանությունները կթողնե՞ն, որ նախագահի նախկին թեկնածուն սովամահ լինի, Թովմասյանը պատասխանեց. «Ինչ է, մտածում եք` նրան զոռով կկերակրեն: Շատ-շատ, կարող է բժիշկներին բերեն, ասեն` վիճակը շատ վատ է, հայտարարություն կանեն, կտանեն հիվանդանոց` անկախ իր կամքից»:
Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ իշխանությունները որեւէ փոփոխության չեն գնա, եւ «եթե խելքի չեկան, ժողովրդական ալիքն այնպես է իրենց սրբելու ու տանելու, որ հետքերը հեռավոր Ավստրալիայում էլ չենք կարող գտնել»: