|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ Մալականի այգուն հարակից Հրազդանի կիրճում երեք երիտասարդի դանակահարության փաստի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Նշենք, որ երեկ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ` 21-ամյա Հարություն Հայրապետյանը, նաև` նույն հասցեի բնակիչ` 22-ամյա Վան Հայրապետյանը, ով ստացել էր ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր, 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։