|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հոկտեմբերի 5-ին Ստեփանավանում կատարված դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ այդ օրը «Ստեփանավան ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի հարվածից ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության են դիմել Ստեփանավանի բնակիչներ 1985 թ. ծնված Վլադիմիր Կռոյանը եւ 1998 թ. ծնված Ռոբերտ Մանուկյանը:
Վ.Կռոյանի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած, չթափանցող վերք աջից, իսկ Ռ.Մանուկյանի մոտ` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` արտաքին արյունահոսությամբ:
Ինչպես հայտնում են կոմիտեից` 2014 թվականի հոկտեմբերի 6-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը ներկայացել է Ստեփանավանի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածներ հասցրել Կռոյանին և Մանուկյանին: Նույն օրը նա ձերբակալվել է: