Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Վաղը՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակի հանրահավաքը մյուսներից առանձնանալու է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Նա նկատեց, որ Հայրենիքի փրկության շարժումը գրեթե 2 ամիս ժամանակ տվեց՝ զանգվածային միջոցառումներ չնախաձեռնեց՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո հասարակությունը գտնվում է շոկի մեջ, չի հասկանում, թե պատերազմում ինչ ենք կորցրել, ինչի հետևանքով ենք կորցրել, ով է դրա պատասխանատուն և ինչ հնարավորություն կա կորուստը վերականգնելու։
«Այս 2 ամիսը բավական ժամանակ էր, որ հասարակությունը խորությամբ ընկալեր կորստի ծավալը, աղետի մասշտաբը և հանձնառություն ստանձներ իրավիճակը շտկելու, և Հայաստանում հայկական շահի վրա հիմնված իշխանություն ձևավորելու։ Որովհետև գիտենք, որ աշխարհը խոսում է իշխանության հետ, որոշումներ է կայացնում իշխանությունը, և այդ որոշումների հիմքում կա՛մ դրվում է ազգային-պետական շահը, կա՛մ թուրքական, ադրբեջանական շահը»,-ասաց նա։
Ղազինյանի համոզմամբ՝ այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր որոշումները կայացվում են թուրքական, ադրբեջանական շահից ելնելով, հետևաբար, սա պետք է օր առաջ ավարտվի, և, նրանց խորին համոզմամբ, դա պետք է ավարտվի քրեական գործի հարուցմամբ և Փաշինյանի ձերբակալմամբ։
«Վաղվա հանրահավաքը մյուսներից տարբերվելու է իր էներգիայով, իր մարդաշատությամբ, մոբիլիզացիոն ռեսուրսի ցուցադրությունով, այսօրվա իշխանությունների գործողությունը դատապարտող՝ հասարակության հսկա շերտով, ի ցույց դնելով հասարակության ներպետական ճգնաժամը, որը պետք է հանգուցալուծվի»,-նշեց նա։
Փաշինյանի մասին Արթուր Ղազինյանն ասաց, որ մենք գործ ունենք մի տեսակի հետ, որին «մարդ» դժվար է անվանել բոլոր իր բնութագրերով՝ որակական, հոգեբանական, արժեհամակարգով, արժանապատվության, ինքնասիրության բացակայությամբ, հետևաբար, ըստ նրա, հանրային ճնշման բարձրացումը իր հետևից բերելու է հասարակության շերտերի միացման։
Մանրամասն՝ տեսանյութում․