կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 10:15
Հասարակություն

Բուք՝ Վարդենյաց լեռնանցքում

Բուք՝ Վարդենյաց լեռնանցքում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Ամբողջ գիշեր տևած բքի հետևանքով Վարդենյաց լեռնանցքը դեռևս դժվարանցանելի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: