կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-21 13:32
Մշակույթ

Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված

Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում տեղի են ունենում Մեծ եղեռնի ոգեկոչման համերգներ և ոչ միայն հայկական կոլեկտիվների մասնակցությամբ։

 

ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ապրիլի 18-ին Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Ծրագրում կհնչեն Շյոնբերգի, Մալերի ստեղծագործությունները։

 

Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև Վ. Ս. Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայի երգչախումբը, Զանդրա Մակ-Մաստերը (կոնտրալտո, Մեծ Բրիտանիա):