|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱԺ արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն ուներ երեք առաջարկություն, և կարելի է համարել, որ երկուս ու կեսը ընդունվել է: «Համարում ենք, որ մեր առաջարկներն ընդունվել են, և ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանը հավելեց, որ երեկ ԲՀԿ-ն հանդիպել է ՓՄՁ-ների հետ, ովքեր հորդորել են ԲՀԿ պատգամավորներին կողմ քվեարկել: «Մենք նրանց հորդորով ենք կողմ քվեարկում»,- շեշտեց պատգամավորը:
Նշենք, որ Հրանտ Բագրատյանը կողմ է քվեարկելու, ՕԵԿ-ը` ձեռնպահ, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»՝ դեմ:
Քվեարկությամբ՝ 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ, որոշումն ընդունվեց: