|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՄԻՊ պաշտոնի թեկնածու Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության հետ:
Հիշեցնենք, որ երեկ նա հանդիպել էր ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ:
ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ընթացքում տարբեր հարցադրումներ եղան, քննարկումներ, իսկ թե ինչպե՞ս կքվեարկեն, դեռ վերջնական որոշում չունեն:
«Այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են խմբակցության պատգամավորները: Խմբակցությունը լսեց ՄԻՊ թեկնածուին, ակտիվ քննարկում եղավ, տարբեր հարցեր բարձրացվեցին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին»,- ասաց Վահան Բաբայանը:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` այս պահին որևէ դիրքորոշում հայտնել չեն կարող, առաջիկայում սպասվում է նաև խմբակցության նիստ, որի ընթացքում կորոշվի` ինչպես քվեարկել:
Հարցին, թե արդյո՞ք հանդիպման ընթացքում ԲՀԿ-ն ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, Վահան Բաբայանը պատասխանեց. «Պարոն Թաթոյանը մասնագիտական բարձր կարողություններ ունեցող անձնավորություն է, և իհարկե, մեր տարատեսակ հարցերին կարողանում էր պատասխանել»: