Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները հարց ուղղեցին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ՕԵԿ-ը փորձում է իր շարքերը համալրել ԲՀԿ-ից հեռացած մարդկանցով:
Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մեղմ ասած, դա ապատեղեկատվություն է: Դա ծիծաղելի սուտ է: Պարզապես կան քննարկումներ, թե ինչպես պետք է շարունակենք հետագա քաղաքական պայքարը: Մենք չարախինդ քաղաքական ուժերից չենք: Հիմա էլ խոսում են ԲՀԿ-ի կուրացիայի մասին, որ վարչապետն է հանդիպել ԲՀԿ պատգամավորների հետ: Չգիտեմ, ինչ ասես` ասում են»:
Հովհաննես Մարգարյանի խոսքով` քաղաքական կյանքում տեղի ունեցած ցնցումը ցույց տվեց, որ մի քանի օրվա մեջ երկու քաղաքական ուժերը հայտարարություններ արեցին, փոխադարձ կոմպրոմատների գնացին, չարիքի հետ կապված փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Ըստ պատգամավորի` դրանից հետո հեղափոխական տրամադրությունները 24 ժամվա ընթացքում հօդս ցնդեցին:
Հետո Հովհաննես Մարգարյանը պատմեց, որ ՕԵԿ-ը միշտ սկզբունքային է եղել, որ ՕԵԿ-ականները չեն վախեցել ոչ մի բանից, որ անցել են քարքարոտ ճանապարհ:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչի՞ց հետո պատգամավորն այդչափ նեղվեց, կաթի փոշու հետ կապված մեղադրանքից հետո՞: Պատգամավորը պատասխանեց. «Իմ նկատմամբ երբեք մեղադրանք չի հնչել` կաթի փոշու հետ կապված: Ես Գյումրիում ճանաչված մարդ եմ, բոլոր գյումրեցիները իմ թիկունքին կանգնած են: Այդ գործը արհեստականորեն ուզում էին փաթաթել իմ վզին, իմ ղեկավարած կառույցը գործ չի ունեցել կաթի փոշու հետ: Գյումրեցիներն ասում էին` փորձում են մինոիսկածելով ինչ-որ բան գտնել քեզ վրա»: