|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, դիմելով ընդդիմության այն ներկայացուցիչներին, ովքեր քննադատում էին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը` պատճառաբանելով, որ իրենք տեղյակ չեն եղել օրենքի փոփոխությունից, իսկ հիմա կառավարությունը ցանկանում է հապճեպ այն ներկայացնել ԱԺ-ին, ասաց, որ ոչ ոք չէր բռնել ընդդիմության ձեռքը, և կարող էին ներկայանալ հիշյալ օրենքի նախագծի քննարկմանը:
ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց, թե Զարուհի Փոստանջյանն էլ է կողմ եղել նախագծին: Էդուարդ Շարմազանովը, ցանկանալով արձագանքել, փոքր-ինչ վրիպեց դիմելաձևի հարցում` ասելով. «Պարոն Փոստանջյանը….»:
Իր վրիպումից հետո դեռ երկար ժամանակ ԱԺ փոխխոսնակը չէր կարողանում զսպել ծիծաղը: