կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 18:48
Մշակույթ

Դուք միշտ կլինեք իմ հուշերում և աղոթքներում. մահացել է Քոլին Դեւիսը

Դուք միշտ կլինեք իմ հուշերում և աղոթքներում. մահացել է Քոլին Դեւիսը

Կյանքի 85-րդ տարում մահացել է բրիտանացի հայտնի դիրիժոր Քոլին Դեւիսը: Նա աշխատել է Անգլիայի կամերային նվագախմբում, Արքայական օպերայի տանը, BBC-ի սիմֆոնիկ նվագախմբում: Հայտնի էր Մոցարտի, Բեռլիոզի եւ Սիբելիուսի ստեղծագործությունների` իր մեկնաբանություններով:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դիրիժորի մահվան կապակցությամբ գրել է. «Դժվար է գտնել բառեր՝ մեծ երաժիշտի, ուսուցչի, ընկերոջ կորստի վիշտն արտահայտելու համար։ Երաժշտական աշխարհը որբացավ, կորցրեց ևս մեկ ֆենոմենալ արտիստի։

 

Քոլին Դևիսն ինձ համար ոչ միայն երաժիշտ է, այլև մարդ, ով մեծ դեր է խաղացել իմ դիրիժորական կարիերայի կայացման և զարգացման գործում, ում խորհուրդներն ինձ համար մինչ այժմ ուղենիշ են։ Երկու տարի սովորելով նրա մոտ` Լոնդոնում, այսօր էլ մեծ ակնածանքով եմ հիշում այդ օրերը։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր դիտողության համար, մաեստրո։ Դուք միշտ կլինեք իմ հուշերում և աղոթքներում»։